Բջջային ծրագրեր


Այս ծրագիրը Ձեր հարազատներին տեղեկացնում է հեռախոսի մարտկոցը նստելու մասին



Երբեմն պատահում են դեպքեր, երբ երկար ժամանակով Ձեր հարազատներից հեռու եք լինում և անհասանելի, քանի որ հեռախոսի մարտկոցը նստած է լինում: Այդպիսի իրավիճակներից դուրս գալու համար Անդրոիդ բջջային հեռախոսների համար գոյություն ունի Last Message ծրագիրը: Այն ավտոմատ ռեժիմում ուղարկում է Ձեր ընտրած համարներին հաղորդագրություն այն մասին, որ հեռախոսի մարտկոցը նստած է և հեռախոսը շուտով կանջատվի: Ծրագրում կա տեղեկացումներ ուղարկելու 4 մեթոդ՝ SMS, Email, Twitter և Facebook: Վերջին 2 մեթոդների դեպքում հնարավորություն կա նաև ավտոմատ ստատուսի կամ թվիթի հրապարակում:


Ծրագրի կարգավորումներըը չափազանց պարզ են. անհրաժեշտ է գրել ուղարկվող հաղորդագրությունը, նշել մարտկոցի լիցքի չափը, որից ներքև իջնելու դեպքում հաղորդագրությունն ավտոմատ ուղարկվելու է: Վերջում մնում է կցել անհրաժեշտ ծառայությունները: Ծրագրում կա նաև ֆունկցիա, որը թույլ է տալիս նշել, թե որ ժամերին ու օրերին այն աշխատի:Ներբեռնել

Youtube Capture-ը թույլ է տալիս ձայնագրել վիդեոներ և միանգամից տեղադրել ինտերնետում



Google ընկերությունը ներկայացրեց Youtube Capture ծրագիրը, որի միջոցով հնարավոր է նկարահանել տեսահոլովակներ և անմիջապես դրանք տեղադրել Youtube-ում և սոցիալական ցանցերում: Հնարավորություն կա նաև տեսահոլովակին ավելացնել երաժշտություն և այլ էֆեկտներ: Ծրագիրը հասանելի է միայն iPhone և iPod սարքերի վրա: Ներբեռնել

Ձմերուկի հասած լինելու աստիճանը որոշող ծրագիր iPhone և iPad սարքերի համար



iPhone հեռախոսների և iPad պլանշետների համար գոյություն ունի մի օգտակար ծրագիր, որի միջոցով հնարավոր է որոշել ձմերուկի հասած լինելու աստիճանը: Ծրագիրը ձմերուկի հասածության աստիճանը որոշում է ձայնի միջոցով: Անհրաժեշտ է միայն նշել ձմերուկի չափը, հեռախոսի բարձրախոսն մոտեցնել ձմերուկին ու մի քանի անգամ ձեռքով հարվածել դրա կեղևին: Ծրագիրը ձայնի միջոցով կորոշի ձմերուկի հասածության աստիճանը: Melon Meter ծրագիրըը App Store-ում վաճառվում է 1,99 դոլարով: Ներբեռնել

Կառավարեք բջջային հեռախոսները համակարգչի կամ պլանշետի օգնությամբ



Ենթադրենք բջջային հեռախոսը մոռացել եք տանը և շատ շտափ պետք է զանգ կատարեք կամ նայեք որևէ մարդու համար Ձեր համարների ցուցակից: Դրա համար այլևս կարիք չկա երկար ճանապարհ անցնել: Այժմ հնարավոր է կառավարել բջջային հեռախոսը ինտերնետի միջոցով: Բջջային հեռախոսները ինտերնետով կառավարելու համար ստեղծվել է Phonedeck ծառայությունը, որը թույլ է տալիս ինտերնետով օգտվել բջջային հեռախոսի բոլոր անհրաժեշտ ֆունկցիաներից՝ օգտագործելով համակարգիչներ, նոթբուքներ կամ պլանշետներ: Ծառայության միջոցով կարող եք կատարել և ընդունել զանգեր, տեսնել հեռախոսահամարների ցանկը կամ գրել SMS-ներ:Բացի այդ Phonedeck ծառայությունը հնարավորություն ունի հավաքել հեռախոսի օգտագործման մասին վիճակագրական տվյալներ: Օրինակ կարող եք իմանալ ամսական զանգերի և SMS-ների քանակը, ամսվա ընթացքում ամենաշատ օգտագործվող համարները և այլն: Ծառայությունից այժմ կարող են օգտվել Android և Symbian համակարգերով սմարթֆոններ ունեցողները, բայց մոտ ապագայում ծառայությունը հասանելի կլինի նաև iPhone, Blackberry և Windows Phone հեռախոսների համար: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է գրանցվել և տեղադրել համապատասխան ծրագիրը բջջային հեռախոսի մեջ: Ներբեռնել

Комментариев нет:

Отправить комментарий