Հեղինակային ծրագրեր


Դեմոտիվատորներ պատրաստող հեղինակային ծրագիր: Demotivator Creator



Ինտերնետում այժմ շատ հաճախ կարելի է հանդիպել տարբեր մարդկանց կողմից պատրաստված հումորային և այլ թեմաներով դեմոտիվատորներ: Եթե ցանկանում եք մի քանի վայրկյանում պատրաստել Ձեր հեղինակային դեմոտիվատորը, ապա կարող եք օգտագործել իմ կողմից պատրաստված այս ծրագիրը: Այն իրենից ներկայացնում է դեմոտիվատորի պատրաստի շաբլոն, որտեղ անհրաժեշտ է  ընդամենը տեղադրել լուսանկարը, գրել վերնագիրը և բացատրությունը: Պատրաստելուց հետո սեղմեք Ctrl+S և պահպանեք այն որպես լուսանկար: Եթե ծրագիրը չի բացվում Ձեր համակարգչի վրա, ապա տեղադրեք .Net Framework 4.0:

Հեղինակային ծրագիր: CountDown


Եթե անհամբերությամբ սպասում եք որևէ իրադարձության,  ապա կարող եք օգտագործել այս հետաքրքիր Gadget-ը: Այն իրենից ներկայացնում է փոքր ծրագիր, որը ցույց է տալիս, թե քանի օր է մնացել Ձեր նշված ամսաթվին: Ամսաթիվը մի անգամ նշելուց հետո պահպանվում է համակարգչի մեջ և ծրագիրը փակելուց հետո կարիք չկա նորից նշել: Կարող եք այն տեղադրել էկրանի ցանկացած հատվածում մկնիկի օգնությամբ:Ներբեռնել

Հեղինակային ծրագիր: BookMark Manager


Կարծում եմ օգտակար ծրագիր է, որը նախատեսված է Ձեր ընտրյալ ինտերնետային կայքերը ըստ կատեգորիաների պահպանելու համար: Ծրագրում նաև հնարավորություն կա ավելացնել նոր կատեգորիաներ:Ներբեռնել


1 комментарий:

  1. ես չեմ հասկանում ես սաիթը ստեղծելու իմաստը մեկա ամեն ինչն էլ արդեն կա
    armblog.net կայքում

    ОтветитьУдалить