Ջնջված ֆայլերը վերականգնող անվճար ծրագրեր
Ներկայացնում եմ ջնջված ֆայլերը վերականգնող մի քանի անվճար ծրագրեր, որոնց միջոցով կարող եք վերականգնել համակարգչի կոշտ սկավառակից, USB կրիչներից և հիշողության չիպերից ջնջված տվյալները: Ծրագրերը ունեն տարբեր ինտերֆեյսներ և ֆունկցիոնալություն, սակայն հիմնականում բոլորի մոտ անհրաժեշտ է կատարել նույն քայլերը (սկանավորել, գտնել, վերականգնել):
1. Recuva
6. FreeUndelete
Ինչպես հեշտությամբ ջնջել երկրորդային օպերացիոն համակարգերը
Վառվող խարույկ համակարգչի էկրանին
Ձմեռային այս ցուրտ օրերին կարող եք համակարգչի էկրանը դարձնել բուխարի և վայելել ջերմացնող կրակի գեղեցիկ շարժումները:Ներբեռնել
Թողարկվեց Apple iTunes-ի 11-րդ տարբերակը
Apple-ի սարքավորումներ ունեցողներին կարիք չկա ներկայացնել iTunes ծրագիրը, քանի որ այդ սարքերի մեջ գտնվող ֆայլերի հետ աշխատելու համար սա հիմնական մեթոդներից մեկն է: Սակայն այս ծրագրի նախորդ տարբերակները օգտագործողների կողմից արժանացել են բազմաթիվ դժգոհությունների: Նշվում է, որ ծրագրի նոր տարբերակում կատարվել են ինտերֆեյսի և ֆունկիոնալ փոփոխություններ: iOS համակարգով աշխատաող սարքեր չունեցողները նույնպես կարող են տեղադրել այս ծրագիրը և օգտագործել որպես բազմաֆունկցիոնալ աուդիո/վիդեո նվագարկիչ:Ներբեռնել
Internet Explorer 10 դիտարկիչն արդեն հասանելի է նաև Windows 7-ում
Չափազանց օգտակար ծրագիր: Pokki
Օպերացիոն համակարգերում սոցիալական ցանցերի և ինտերնետային ծառայությունների ինտեգրումը գնալով դառնում է ավելի անհրաժեշտ ու արդյունավետ: Օրինակ Facebook-ի նորությունները կամ Gmail-ի նամակները ստուգելու համար պարտադիր չի բացել ինտերնետ դիտարկիչները ու բացել համապատասխան կայքեր: Դրա փոխարեն հնարավոր է օգտագործել հատուկ մինի ծրագրեր, որոնք թույլ են տալիս օգտվել սոցիալական ցանցերից և ինտերնետային ծառայություններից անմիջապես համակարգչի աշխատանքային էկրանից:
Pokki ծրագիրը ունի նաև App Store, որտեղ կարող եք գտնել բազմաթիվ ինտերնետային ծառայություններ և խաղեր, որոնք կարող եք հեշտությամբ ներբեռնել և ավելացնել Pokki ծրագրին:
Այս ծրագիրը տեղադրելուց և փորձելուց հետո կհամոզվեք, թե ինչքան է այն հեշտացնում ինտերնետային ծառայությունների և օպերացիոն համակարգի միջև կապը:
Պատրաստեք վիդեո պրեզենտացիաներ մի քանի պարզ քայլերի միջոցով
Քայլ 1. (Շաբլոնի ընտրություն)
Այս քայլում անհրաժեշտ է ընտրել ծրագրում եղած շաբլոններից որևէ մեկը կամ ներբեռնել ինտերնետից նոր շաբլոններ:
Այս քայլում արդեն կարող եք նշել անհրաժեշտ մեդիա ֆայլերը ու տեղադրել դրանք կադրերի վրա: Կարող եք ընտրել հետևի ֆոնի երաժշտությունը, գրել տեքստեր, ինչպես նաև ընտրել տարբեր ֆորմատների վիդեոներ ու լուսանկարներ (MP4, FLV, AVI, VOB, 3GP, ASF, MOV, F4V, M4V, MPG, DPG, TS, TRP, M2TS, MTS, DAT, MKV, WMV, DVR -MS, DV, TOD, EVO, BMP, JPG, GIF, TIF, ICO, DIB, JPEG, JPE, JFIF, and TIFF): Կարող եք նաև պատրաստման ընթացքում սեղմել Play կոճակը և փորձարկել:
Քայլ 3. (Պրեզենտացիայի պահպանում)
Ծրագրի այս փուլը իրոք չափազանց հարմարեցված է տարբեր պահանջների համար: Այս քայլում կարող եք պահպանել պրեզենտացիան տարբեր ֆորմատներով ու տարբեր միջավայրերում: Հնարավորություն կա պրեզենտացիան պահպանել համակարգչի մեջ, միանգամից տեղադրել YouTube-ում կամ ձայնագրել սկավառակի վրա: Եթե ցանկանում եք այդ պրեզենտացիան տեղադրել բջջային հեռախոսի մեջ, ապա կարող եք ընտրել հեռախոսի համապատասխան մոդելը և ծրագիրը ավտոմատ կորոշի պրեզենտացիայի չափսերը:Ներբեռնել
Microsoft-ը ներկայացրեց Office 2013 փաթեթը: Ներբեռնեք փորձնական տարբերակը
Microsoft ընկերությունը ներկայացրեց Microsoft Office 2013 ծրագրային փաթեթի բետա տարբերակը: Microsoft Office-ի նոր դիզայնը մշակվել է Windows 8-ին համապատասխան և հարմարեցված է պլանշետներով և սենսորային էկրանով համակարգիչներով աշխատելու համար: Ծրագրի գլխավոր առաձնահատկություններից է նաև Microsoft SkyDrive ծառայության ինտեգրումը: Այսինքն հնարավորություն կա ստեղծած բոլոր փաստաթղթերը միանգամից պահպանել ամպային սերվերների վրա և հասանելի դարձնել դրանք ցանկացած միջավայրում:
Նոր տարբերակում ներդրվել են սոցիալական ցանցերի և Skype-ի հետ աշխատող ֆունկցիաներ: Փաթեթում ներդրվել են նաև բազմաթիվ այլ օկտակար ֆունկցիաներ: WindowsXP և Windows Vista համակարգերի համար Office 2013 փաթեթը հասանելի չի լինի: Office 2013-ի վերջնական տարբերակը կթողարկվի Windows 8-ի վերջնական տարբերակի հետ միաժամանակ: Փորձնական տարբերակը ներբեռնելու համար սեղմեք այստեղ և ընտրեք Try:
Ինչպես աշխատացնել Անդրոիդ համակարգի ծրագրերն ու խաղերը Windows-ում
Բազմաֆունկցիոնալ աուդիո նվագարկիչ: AIMP 3.10
Թարմացրեք Skype-ը (5.9.0.114)
Սկայպի նոր տարբերակում վերացվել են մի քանի թերություններ կապված էկրանի տարածման, վիդեոզանգերի, խմբակային խոսակցությունների և այլ ֆունկցիաների հետ: Բոլոր փոփոխությունները կարող եք տեսնել այստեղ:
Ի՞նչ է Dropbox-ը և ինչպես օգտվել
Dropbox-ի շնորհիվ կարող եք նաև հասանելի դարձնել այդ ֆայլերը ձեր ընկերներին այլ մարդկանց:
2. Նեռբեռնեք Drobpox ծրագիրը:
3. Բացեք և տեղադրեք համակարգչի մեջ
4. Տեղադրելուց հետո գրեք Ձեր օգտանունը ու ծածկագիրը
5. Նշեք Dropbox-ի թղթապանակի հասցեն
6. Բացեք այդ թղթապանակը և տեղադրեք ֆայլերը:
Այսուհետ այդ թղթապանակում տեղադրված ֆայլերը հասանելի կլինեն ցանկացած վայրում (համակարգիչներ, բջջային հեռախոսներ և այլն), որտեղ տեղադրված կլինի Dropbox ծրագիրը և կլինի ինտերնետի առկայություն: Նշեմ նաև, որ առանց Dropbox ծրագրի ֆայլերը կարող եք տեսնել ինտերնետ դիտարկչի մեջ հավաքելովDropbox.com:
Dropbox-ը սկզբում տալիս է 2.5 ԳԲ ազատ տարածք, որը հնարավոր է շատացնել կամ գումարով, կամ ընկերներին հրավիրելով: Dropbox-ը յուրաքանչյուր հրավերի համար երկու կողմերին հատկացնում է 500 Մբ ազատ տարածք:
Եթե նույնիսկ Ձեր համակարգիչը վնասվում է ու սկավառակի վրա գտնվող ֆայլերը ջնջվում են, այլևս կարիք չկա անհանգստանալու, քանի որ այդ ֆայլերը պահպանվում են նաև Dropbox-ի սերվերի վրա:
Ինչի՞ց սկսել
1. Այցելեք այստեղ և գրանցվեք:2. Նեռբեռնեք Drobpox ծրագիրը:
3. Բացեք և տեղադրեք համակարգչի մեջ
4. Տեղադրելուց հետո գրեք Ձեր օգտանունը ու ծածկագիրը
5. Նշեք Dropbox-ի թղթապանակի հասցեն
6. Բացեք այդ թղթապանակը և տեղադրեք ֆայլերը:
Այսուհետ այդ թղթապանակում տեղադրված ֆայլերը հասանելի կլինեն ցանկացած վայրում (համակարգիչներ, բջջային հեռախոսներ և այլն), որտեղ տեղադրված կլինի Dropbox ծրագիրը և կլինի ինտերնետի առկայություն: Նշեմ նաև, որ առանց Dropbox ծրագրի ֆայլերը կարող եք տեսնել ինտերնետ դիտարկչի մեջ հավաքելովDropbox.com:
Adobe Photoshop CS6
Adobe ընկերությունը թողարկեց Photoshop ծրագրի նոր տարբերակը (CS6), որում նորացվել է ինտերֆեյսը և ավելացվել են բազմաթիվ նոր ֆունկցիաներ:
Ինչպես ձայնագրել համակարգչի էկրանին տեղի ունեցող գործողությունները
Ծրագիրը տեղադրելուց հետո անհրաժեշտ է բացել այն, սեղմել կարմիր կոճակը և սկսել ձայնագրել էկրանը: Ծրագրի կարգավորումներից կարող եք փոխել ձայնագրվող տեսահոլովակի որակը և այլ պարամետրեր:
Աշխատանք Անդրոիդ համակարգի միջոցով:
ОтветитьУдалить