Աֆորիզմներ սիրո մասին
Նրանք, ովքեր սիրում են` կամ ոչինչ չեն կասկածում, կամ էլ կասկածում են ամեն ինչ։
Սիրո համար բաժանումը նույնն է, ինչ կրակի համար` քամին, թույլը մարում է, ուժեղը` բորբոքում։
Սիրել` նշանակում է դադարել համեմատել։
Սերը մեծ գործերի է ոգեշնչում ու ինքն էլ խոչընդոտում դրանց կատարմանը։
Եթե ճչում է հպարտությունը, նշանակում է սերը լռում է:
Սերը հրաշալի ծաղիկ է, բայց պահանջվում է խիզախություն` անդունդի եզրին մոտենալու ու նրան պոկելու։
Սերն այնպիսի ակնոցներ է կրում, որոնց միջոցով պղինձն էլ ոսկի կերևա։
Սերն ուրախություն է գտնում ամեն մի դատարկ բանի մեջ, եթե այն քեզ հետ սրտակից մարդ է կիսում։
Սերը նման է պատերազմի` այն հեշտ է ծագում, բայց շատ դժվար է նրան կանգնեցնել։
Աշխարհում չկա ավելի քաղցր երաժշտություն, քան սիրելիի ձայնը։
Սիրել՝ նշանակում է նայել ոչ թե մեկը մյուսին, այլ միասին նայել միևնույն ուղղությամբ:
Մենք գիտենք, որ սերն ուժեղ է, ինչպես մահը, բայց փխրուն է ինչպես ապակին:
Աղքատ է սերը,եթե այն կարելի է չափել:
Սե՞րը. դա մի սրտից մյուս սիրտը տանող ամենակարճ ուղիղ գիծն է:
Սիրել՝ նշանակում է տալ և ոչ թե վերցնել:
Սիրել՝ նշանակում է գործել:
Սերը մեկն է այն տառապանքներից, որոնք անհնարին է թաքցնել. մի բառ, մի անզգույշ հայացք և նույնիսկ լռությունը բավական է այն մատնելու համար:
Աֆորիզմներ ագահության մասին
Ագահ մարդը սեղան նստելիս ջանում է ինքն իրենից շատ ուտել:
Ագահ մարդու ընկերները լինում են, չեն լինում:
Ագահ մարդու համար հասարակածը իր որովայնի շրջագիծն է:
Ագահ մարդն ու իր ագահությունը այնքան անկուշտ են, որ իրար ձեռքից էլ են պատառ փախցնում:
Ագահությունը մարդուն գցում է բոլոր գահերից:
Այնքան է մեծանում ագահ մարդու որովայնը, որ նա չի տեսնում շրջապատողների արհամարհանքը:
Բացեցիր ագահությանդ դուռը` այլ դռնով քեզանից կփախչի առաքինությունդ:
Ագահ մարդու ստամոքսը աչքերի մեջ է` դրանք էլ ծակ են:
Ագահ մարդու միակ ընկերը ագահությունն է:
Ագահությունը կապում է մարդու աչքերը և բացում բերանը:
Հայերեն Աֆորիզմներ
Բարի գործերի հիշատակը պահպանելու ամենալավ եղանակը դրանք կրկնելն է:
Ով անշնորհք ձեռքով ճանկում է վարդը, թող չգանգատվի, թե փշերը իրեն ծակում են:
Ճշմարիտ առատաձեռն նա է, ով տալիս է նրանից, ինչն անձամբ իրեն է պատկանում:
Միջակ մտքի տեր մարդիկ սովորաբար դատապարտում են, այն ամենը, ինչ վեր է նրանց կարողությունից:
Ամեն ոք դժբախտ է ուղիղ այնքան, որքան նա իրեն դժվախտ է համարում:
Աշխարհը միանգամայն այլ կերպ կերևա, եթե նայես նրան ոչ միայն քո կտուրից:
Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե այն հանդես չգար բարիքի անվան տակ:
Աղքատության պատճառը հաճախ ազնվությունն է:
Ամենաբարձր գնահատականը, որին կարող է արժանի լինել միայն անձնական կյանքում առաքինի մարդը, իր ծառաների հավանությունն է:
Մարդիկ ճանաչվում են վեճի մեջ և ճանապարհին:
Որպես կանոն, մարդու մասին կարելի է դատել նրանով, թե ինչի վրա է նա ծիծաղում:
Ամեն տխմար կգտնի էլ ավելի մեծ տխմարի, որը կսկսի հիանալ նրանով:
Ամեն մարդ, լուսնի նման, ունի իր չլուսավորված երեսը, որը նա ոչ ոքի ցույց չի տալիս:
Գեղեցկության կողքին խելքն ու սիրտը մշտապես աղքատ բարեկամների տպավորություն են գործում:
Ոչ մի բան այնպես միահամուռ չեն գովում, ինչպես լավ եղանակը, և այն պատճառով, որ այն կարելի է գովել առանց նախանձի:
Ով կարող է` անում է, ով չի կարող` սովորացնում է:
Իրեն չվերաբերվող կռիվներում կրակ բորբոքողը իրավունք չունի դժգոհելու, երբ կայծերը դիպչում են նրա երեսին:
Կասկածը հավատի չափանիշն է:
Սերը նման է աշխարհում ամեն ինչի և չի նվանվում ոչնչի:
Հաճելի է հիշել ձախորդությունները, երբ նրանք անցել են:
Մի մարդու հաջողությունը միշտ մի ամբողջ սերնդի մղում է ձգտումների և խիզախության:
Բավական չէ բժիշկ լինել, պետք է կարողանալ բուժել:
Իսկապես նշանավոր մարդ կարող է լինել միայն նա, ով առօրյա գործերում ընդունակ է մնալու իբրև սովորական մարդ:
Սիրտը հարստություն է, որը չի վաճառվում և չի գնվում, բայց զոհ է մատուցվում:
Հիմար մտքեր ունենում է յուրաքանչյուրը, միայն խելոքը դրանք չի արտահայտում:
Ով վախենում է տառապանքներից, նա արդեն տառապում է վախից:
Խելոք խոսելն դժվար է, իսկ խելոք լռել` ավելի դժվար:
Կանայք, ինչպես և երազները, երբեք այնպիսին չեն, ինչպիսին ուզում ես նրանց տեսնել:
Եթե դու չես կարողանում օգտվել բախտից, երբ նա ինքը լողում է դեպի քո ձեռքը, մի տրտնջա, եթե նա անցնում է կողքովդ:
Ում սիրում է տերը, նրան ատում են մնացած ծառաները:
Ավելի հաճախ հաղթում է նա, ում լրջորեն չեն վերաբերվում:
Ինչքան ավելի բարակ է սառույցը, այնքան ավելի շատ են բոլորն ուզում համոզվել, թե արդյոք այն կդիմանա:
Զգուշացիր նրանից, ով քո հարվածին չի պատասխանել:
Շատ առաջ կգնա նա, ով չի զիջում իրեն հավասարին, պահպանում է արժանապատվությունը ուժեղագույնի նկատմամբ ու կարողանում է մեծահոգի լինել անպաշտպանների հանդեպ:
Մեծ արժանիք չէ, եթե մարդ ազնիվ է միայն նրա համար, որ ոչ ոք չի էլ փորձել նրան կաշառել:
Եղիր քաղաքավարի բոլորի հետ, մարդամոտ` շատերի հետ, տնավարի` ոմանց հետ:
Սիրեք այն ճշմարտությունը, որը մեզ շտկում է և մերժում այն, որը մեզ շողոքորթում է:
Մենք ավելի շատ խոսում ենք թշնամիների մասին, քան գովում մեր բարեկամներին:
Մարդիկ սովորաբար հակված են հավատալու նրան, ինչ ցանկալի է իրենց:
Դժվար է հարմար առիթ ձեռք բերել, սակայն դյուրին է այն ձեռքից բաց թողնելը:
Սովորաբար մենք ատում ենք նրանց, ում արհամարհել չենք կարող:
Մենք շատ բաներ ենք ասում, բայց երբ ժամանակը հասնում է ամենակարևոր խոսքերին, լռում ենք…
Սահմանափակ մարդիկ սովորաբար դատապարտում են այն ամենը, ինչ դուրս է նրանց մտահորիզոնի սահմաններից:
Ընկերությունը, որը ընդհատվել է, ճիշտն ասած, երբեք էլ չէր սկսվել:
Լավագույն տարբերակի ընտրությունը երբեմն բարդանում է դրա չափազանց պարզ լինելու հանգամանքով:
Մեծագույն սխալը, որը մարդ կարող է գործել իր կյանքում, սխալվելու հնարավորության հանդեպ մշտական ահի մեջ գտնվելն է:
Երջանկությունը անհամբեր մարդկանց վաճառում է մեծ քանակությամբ այնպիսի բաներ, որոնք ձրի տալիս է համբերատարներին։
Սերը թեորեմ է, որն անընդհատ պետք է ապացուցել:
Հին ու բարի ժամանակներում գրքեր գրում էին գրողները, բայց կարդում էին բոլորը, իսկ հիմա գրքեր գրում են բոլորը, բայց չի կարդում ոչ ոք։
Ծխելը թույլ է տալիս հավատալ, որ դու ինչ-որ բան ես անում , երբ ոչինչ չես անում:
Լռողները միշտ խելոք են լինում: Մինչև անգամ այն հիմարը, որ լռում է` խելոք է: Կնշանակի այնքան խելք ունի որ հասկանում է թե հիմար է, ուստի լռում է, որ չիմանան թե հիմար է:
Աֆորիզմներ ուսանողների մասին
Ուսանողի համար ամենակարևորը ոչ թե քննություն տալն է, այլ ճիշտ ժամանակին դրա մասին հիշելը:
Ուսանող լինելը շատ լավ բան է, սակայն սովորելը խանգարում է:
Ուսանողը հանուն քննության գնում է ամեն ինչի, նույնիսկ քննության:
Հայտարարություն Դեկանատի պատին` "Լեզու չհանձնած ուսանողները կախված են երկրորդ հարգում:"
Ուսանողներ հիշեք` "Այն ամենը, ինչ ասելու եք քննության ժամանակ, հետագայում օգտագործվելու է Ձեր դեմ:"
Եթե Ձեզ տվել են լավ գիտելիքներ, դա չի նշանակում, որ դա Դուք ստացել եք:
Ուսանողը թեման չգիտի երկու դեպքում` քննությունից առաջ և քննությունից հետո:
Մարդը ծերանում է այն ժամանակ, երբ նրանում մահանում է ուսանողը:
Եթե ինֆորմացիան չի տեղավորվում գլխում, ուրեմն սխալ գլխում է հայտնվել:
Առաջ ես կարծում էի, որ շատ բաներ չեմ հասկանում... ես փորձեցի սովորել... այժմ ես գիտեմ, որ չեմ հասկանում ավելի շատ բաներ:
Հայերեն աֆորիզմներ
Սերը հրաշալի ծաղիկ է, բայց պահանջվում է խիզախություն անդունդի եզրին մոտենալու ու նրան պոկելու համար:
Չկա ոչինչ ավելի հետաքրքիր երկու սիրահարների խոսակցությունից՝ որոնք լռում են:
Չնայած իրենց թերություններին, մարդիկ ամենից շատ արժանի են սիրո:
Սիրված լինելը՝ ավելին է, քան հարուստ լինելը, քանի որ սիրված լինել՝ նշանակում է երջանիկ լինել:
Կան մարդիկ, որոնք նման են ժամանակակից խանութներին, ցուցափեղկերում ամեն ինչ կա, սակայն մտնում ես՝ դատարկ է:
Չսպասեք, թե աշխարհը լուսավոր կերևա, եթե դուք չեք հանում սև ակնոցները:
Ոչ ոք այնպիսի խորհուրդներ չպետք է տա ուրիշներին, որոնց ինքը չի հետևում:
Խորհուրդ տալ ցանկացողները հերիքում են, իսկ կատարողները՝ այնքան էլ չէ:
Ով ուզում է աշխարհը տեղաշարժել՝ թող իրե՛ն տեղաշարժի:
Սերն անհնար է թաքցնել, իսկ երբ այն անցնում է, թաքցնելն ավելի դժվար է:
Մինչ շուրթերը դատապարտում են, սիրտն արդարացնում է:
Սերը, փողը և հոգսերը թաքցնել անկարելի է:
Հեռավորությունը սիրո համար նույն է ինչ քամին կրակի.թույլը մարում է ուժեղը բորբոքվում:
Միտքը գեղեցիկ է, երբ նրան ընթերցողի գլխում ծնվում են շատ ուրիշ գեղեցիկ մտքեր:
Ներելը հեշտ է, մոռանալը, սակայն դժվար:
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Սառնությունը հոգու ամենասարսափելի հիվանդությունն է:
Ով անցյալ ունի` չի կարող հիշողություն չունենալ:
Գոհունակությամբ աշխատելը առանց պսակի չի մնա:
Մարդիկ ավելի շատ օրինակին են հետևում,քան ճշմարտությանը:
Համբավն ուրիշ է, ճշմարտությունն ուրիշ:
Նախանձն է չարիքի սկիզբը:
Մարդկային էությունը բաիքների ձգտող է և ոչ թե չարիքների:
Աֆորիզմներ անկախության մասին
Երջանկության գաղտնիքը անկախության մեջ է, իսկ անկախության գաղտնիքը` խիզախության:
Նա ով խիզախ է, անկախ է:
Ես գիտեմ միայն մեկ ազատություն, և դա մտքի ազատությունն է:
Մարդը ազատ է այն պահից, երբ նա զանկանում է լինել ազատ:
Քանի դեռ մենք ազատ ենք ընտրել մեր գործողությունները, մենք ազատ չենք այդ գործողությունների հետևանքների ընտրության հարցում:
Անկախությունը դա հնարավորություն է դառնալ ավելի լավը:
Ավելի լավ է մեռնել անկախության համար, քան ապրել շղթայված:
Քնած ժամանակը լավագույն ժամանակն է անկախ լինելու համար, քանի որ երազներում չկա օրենքներ:
Անկախությունը անվճար չի, այն արժե օրեկան մեկ զինվոր:
Թող անկախությունը երբեք չմահանա Ձեր ձեռքերում:
Առանց անկախության, ոչ ոք իրականում անուն չունի:
Комментариев нет:
Отправить комментарий