Ստատուսներ ուսանողների մասին
Ուսանողի համար ամենակարևորը ոչ թե քննություն տալն է, այլ ճիշտ ժամանակին դրա մասին հիշելը:
Ուսանող լինելը շատ լավ բան է, սակայն սովորելը խանգարում է:
Ուսանողը հանուն քննության գնում է ամեն ինչի, նույնիսկ քննության:
Հայտարարություն Դեկանատի պատին` "Լեզու չհանձնած ուսանողները կախված են երկրորդ հարկում:"
Հայտարարություն Դեկանատի պատին` "Լեզու չհանձնած ուսանողները կախված են երկրորդ հարկում:"
Ուսանողներ հիշեք` "Այն ամենը, ինչ ասելու եք քննության ժամանակ, հետագայում օգտագործվելու է Ձեր դեմ:"
Եթե Ձեզ տվել են լավ գիտելիքներ, դա չի նշանակում, որ դա Դուք ստացել եք:
Ուսանողը թեման չգիտի երկու դեպքում` քննությունից առաջ և քննությունից հետո:
Մարդը ծերանում է այն ժամանակ, երբ նրանում մահանում է ուսանողը:
Եթե ինֆորմացիան չի տեղավորվում գլխում, ուրեմն սխալ գլխում է հայտնվել:
Առաջ ես կարծում էի, որ շատ բաներ չեմ հասկանում... ես փորձեցի սովորել... այժմ ես գիտեմ, որ չեմ հասկանում ավելի շատ բաներ:
Հումորային ստատուսներ
Եթե ընդհարվել եք կյանքի հետ` ուրեմն գերազանցել եք արագությունը:
Եթե դու ուզում ես իմանալ աղջկա թերությունները գովաբանիր նրան ընկերուհիների մոտ։
Եթե բախտից հաջողվեց փախչել ուրեմն քո բախտը չէ:
Եթե դատախազն առաջարկում է նստել` մերժելն անհարմար է:
Ինտերնետով զբաղվողները մտահոգված են, կյանք կա՞ արդյոք օֆլայն ռեժիմում:
Եթե չես կարող ունենալ այն ինչ ուզում ես, սովորիր ուզել այն` ինչ ունես:
Ստել չկարողանալը դեռևս ճշմարտությունն ասելու երաշխիք չէ:
Ամուսնացա, նոր հասկացա երջանկությունը որն էր, բայց արդեն ուշ էր։
Հունից դուրս եմ եկել, կվերադառնամ մեկ ժամից:
Եթե հանդիպել ես քո երազանքների թագուհուն, մոռացիր մնացած բոլոր երազանքների մասին:
Սիրելիի ձեռքին տիրանալով Դուք մշտապես կզգաք այն Ձեր գրպանում:
Եթե կինը սղոցում է ամուսնուն՝ ուրեմն ցանկանում է նրանից գեղեցիկ կես սարքել:
Հայաստանում ճնշող մեծամասնությունը կողմ է գների բարձրացմանը, իսկ ճնշվող մեծամասնությունը՝ դեմ:
Իսկական ջենթլմենը չի հարցնում կնոջ տարիքը, այլ հարցնում է, թե որ թվականին է նա ավարտել դպրոցը:
Պարզվում է խավարասերները լսում են ոտքերով, կտրենք ոտքերը և ձայն հանենք, փորձը ցույց է տալիս որ չի փախնում...
«Մեր բջջային ծառայությունը սկսում է հայ դասականների ստեղծագործությունների անվճար առաքում։ Թողարկման է պատրաստվում Րաֆֆու ստեղծագործությունների առաջին հատորը։ Ծառայությունից հրաժարվելու սակագինը՝ 500 դրամ»։
Ասա ու՞մ ես որոնում ինտերնետում, ասեմ ով ես դու։
Լավատեսի սկզբունքը. Վաղն ավելի լավ կլինի, քան վաղը չէ մյուս օրը:
Եթե "աշխատանք" բառի մեջ անենք 8 տառասխալ, ապա կստացվի "ինտերնետ" բառը:
Եղեք զգույշ ձեր երազանքների մեջ, երբեմն դրանք կատարվում են:
Իսկ ով է ասել, որ մարդիկ չեն կարողանում թռչել... մարդիկ պարզապես չեն կարողանում վայրէջք կատարել:
Հայաստանում երեք պրոբլեմ կա` հիմարները, ճանապարհները և այն հիմարները, ովքեր կառուցում են այդ ճանապարհները:
Միայն այն մարդիկ չունեն թշնամիներ, ովքեր ոչինչ չարժեն:
Ստեղծվել է Windows կանանց համար... Այո և ոչ կոճակներից բացի ավելացել է նաև "Միգուցե" կոճակը:
Եթե երազում ես ծիածանի մասին, ապա պատրաստ եղիր անձրևի տակ մնալուն:
Խորհուրդները տրվում են անվճար, այդ պատճառով ոմանք դրանք չեն վերցնում:
Այն ինչ ենք մենք տեսնում ենք, կախված է այն բանից, թե որտեղ ենք մենք նայում:
Եթե չես կարողանում լինել աստղ երկնքում, փորձիր գոնե լինես լամպ տան մեջ:
Մենք շատ բաներ ենք ասում, բայց
Մենք շատ բաներ ենք ասում, բայց երբ ժամանակը հասնում է ամենակարևոր խոսքերին, լռում ենք…
Մենք ասում ենք «Շնորհակալ եմ, որ դու կաս», երբ չենք կարողանում ասել «Ես սիրում եմ քեզ»...
Մենք ասում ենք «Ես ապրելու պատճառ չունեմ», երբ ցանկանում ենք, որ մեզ ապացուցեն, որ սխալ ենք…
Մենք ասում ենք «Այստեղ ցուրտ է», երբ ինչ-որ մեկի ջերմության կարիքն ենք զգում…
Մենք ասում ենք «Ինձ քեզանից էլ ոչինչ պետք չէ», երբ չենք կարողանում ստանալ այն, ինչ ցանկանում ենք…
Մենք ասում ենք «Ես ոչ մեկին պետք չեմ», երբ իրականում պետք չենք միայն մեկ մարդու…
Մենք ասում ենք «Դու լավ ընկեր ես», երբ ցանկանում ենք ավելացնել «…բայց դու երբեք ինձ համար ավելին չես լինի» …
Ստատուսներ մարտի 8-ի մասին
Փչացել է դռելս: Հիմա ստիպված եմ մարտի 8-ին կնոջս նոր դռել գնել:
Եթե երկիրը կառավարեին միայն տղամարդիկ, ապա մարտի 8-ը կտեղափոխեին փետրվարի 29-ին, որպեսզի նշվեր 4 տարին մեկ:
Պարզվում է մարտի 8-ը հորինել են ծաղիկ վաճառողները, իսկ ամբողջ մեղքը բարդել են Կլարա Ցետկինի վրա:
Սիրելիս դու այսօր լվացքից գործ չունես, չէ որ այսօր մարտի 8-ն է: Թող մնա վաղը կանես:
Աղջիկների կողմից տղաներին նվիրված նվերները փետրվարի 23-ի կապակցությամբ դրանք ներդրումներ են մարտի 8-ի նվերների համար:
Սուրբ Վալենտինի տոնը դա մարտի 8-ի "Դեմո" տարբերակն է:
Մարտի 8-ը պատվով հաղթահարելուց հետո որոշեցի շարունակել մնալ ամուրի:
Մարտի 9-ը նշվում է որպես մարտի 8-ից մնացած հետևանքների դեմ պայքարի միջազգային օր:
Ստատուսներ զինվորների մասին
Որպեսզի սպանեք զինվորին հենակետի վրա, պետք է նախևառաջ նրան գտնեք այնտեղ:
Զինվորական հոսպիտալը դա դրախտ է դժոխքի մեջ:
Հակառակորդը միշտ գրոհում է 2 դեպքում՝ երբ նա պատրաստ է և երբ դու պատրաստ չես:
Պատերազմով կարող է հիանալ միայն նա, ով երբեք դրան չի մասնակցել:
Եթե պետությունը կարծում է, որ կերակրում է բանակին, ապա թող հավատա, որ բանակն էլ պաշտպանում է պետությունը:
Բանակ կարելի է գնալ թեկուզ միայն այն բանի համար, որ հասկանաս քաղաքացիական կյանքի արժեքը:
Հետաքրքիր ստատուսներ
Ինչ էլ կյանքը մեզ սովորեցնի, սիրտը միևնույնն է հավատում է հրաշքների:
Միշտ արա այնպես ինչպես սիրտդ է թելադրում, բայց չմոռանաս ուղեղիդ ասել, որ ստուգի ուղղագրությունն ու կետադրությունը:
Այս աշխարհում երկուսս ենք կույր`դու, որ չես տեսնում ինչքան շատ ես ինձ պետք, և ես, որ չեմ նկատում ոչ ոքի`բացի քեզանից:
Երբեմն ինձ թվում է, որ քո էջ ավելի հաճախ եմ մտնում, քան իմը:
Երբ մտածում ես, որ ոչինչ չունես, ուրախացի'ր, քանի որ դու ունես կյանք, որն իր մեջ ներառում է ամեն ինչ:
Կյանքում միայն նա չի ընկնում, ով երբեք վերև չի բարձրանում:
«Շրջվի՛ր.....Միգուցե սխալմամբ՝անցյալում ես թողել քո ապագան»........!!!
Համբերությունը գեղեցիկ հատկանիշ է, բայց ժամանակի ընթացքում նա մեզ անտարբեր է դարձնում...
Համբերությունը մեծ առաքինություն է... Սակայն կյանքը բավականին կարճ է՝ երկար համբերելու համար...
Սերը մեկ մարդուն վերածում է երկուսի, և երկուսին` մեկի:
Սերը խաղալիք չէ, իսկ թե խաղալիք է, չի կոտրվում, այլ կոտրում է իր հետ խաղացողին:
Տես՝ կյանքդ չանցնի ու նոր ուշքի գաս, Ու նոր անցյալիդ դառն ափսոսանք տաս, Այնժամ հասկանաս գինը ներկայի. Ինչքա՛ն բան մնաց անկատա՛ր,թերի:
...Ու թե սիրում ենք` Մեր սրտի բոլոր լարերո~վ սիրենք, Ու թե սիրում ենք` Յոթ տարիս որն է - դարերո~վ սիրենք...
Բարելավեք մարդկանց կյանքի պայմանները, և մարդիկ ավելի լավը կդառնան, որպեսզի արժանի լինեն այդ պայմաններին:
Եթե Էդիոսոնը չհնարեր էլեկտրականությունը, ապա մենք մինչև հիմա ստիպված էինք լինելու հեռուստացույց նայել մոմի լույսի տակ:
Դժվար է ընկեր ձեռք բերել: Ավելի դժվար է կորցնել թշնամուն:
Լռությունը միակ ոսկին է, որը կանանց չի հրապուրում:
Որքան էլ հաճելի, գեղարվեստորեն ու հետաքրքիր ձևավորված լինի լապտերը, նախ և առաջ այն պետք է լուսավորի:
Երաժշտությունը մտածել չի կարող, բայց նա կարող է մարմնավորել միտք:
Ինչ է գիտելիք: Ոչ այլ ինչ, քան գրանցված փորձ:
Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել:
Ով չի կարողանում խնայել քիչը, նա չի կարող նաև պահել շատը:
Տղամարդիկ ուշադրություն են դարձնում այն բանին, թե ինչ են մտածում իրենց մասին: Իսկ կանանց համար կարևոր է, թե իրենց մասին ինչ են խոսում:
Երբեմն շանսի բացթողումը նպաստում է երկրորդ, ավելի լավ շանսի ընձեռմանը:
Եթե անգամ հրեշտակ էլ լինես, միշտ կգտնվի մեկը, ում թևերիդ ձայնը կխանգարի:
Ոչինչ չի կարող մինչև վերջ աշխուժացնել մարդու խելքը, եթե բացակայում է երազանքը:
Այն մարդը, որի բախտը բերել է, մի մարդ է, որն արել է այն, ինչ ուրիշները միայն պատրաստվում են անել:
Ծերերի խրատները նման են ձմեռային արևին` նրանք լուսավորում են, սակայն չեն տաքացնում:
Մարդու բնավորությունը ճանաչելի է դառնում, երբ նա ղեկավար է դառնում:
Եթե դու պլանավորում ես անհնարինը, ապա կստանաս առավելագույնը:
Եթե պլանավորում ես առավելագույնը, ապա կստանաս նվազագույնը:
Եթե պլանավորում ես նվազագույնը, ապա ոչինչ էլ չես ստանա:
Նպատակասլաց մարդը միջոցներ է գտնում, իսկ երբ չի կարողանում գտնել, ստեղծում է:
Երեկվա օրն արդեն պատմություն է, Իսկ վաղվա օրը՝ հանելուկ:
Որևէ մեկին սիրելու համար պետք է ինքդ քեզ գոնե մի քիչ պակաս սիրես:
Ասում են` կարոտը սպասել չի սիրում, Իսկ իմ կարոտը ՀԱՎԵՐԺ կսպասի Ու այդ սպասումից երբեք չի հոգնի...
Քեզ այս ձեւով ունենալու-չունենալու պատճառով, Կորցրել եմ ունեցածս՝հպարտությունս հաղթողի...
Տառապանքից չեն մեռնում, չէ՛, այլ ավելի են պնդանում,–
Ապաքինված սիրտը հետո գալիք ցավը հեշտ է տանում:
Ինձանից այնքան ես բացակա եղել, Որ, ներիր, արդեն պետք չէ քո սերը… Ու ես քեզ այնքան, անքան եմ հիշել, Որ մոռացել եմ ներկայությունդ…
Իսկական գեղեցկությունը ծնվում է սրտում, Արտացոլվում' աչքերում, ապրում' արարքներում...
Թե հոգումդ ինձ պատկանող հուշեր ունես,ինձ պատկանող քո հուշերում ինձ պահպանիր...
Կյանքում վարդը չի թառամի Քանի որ նա արմատ ունի Լավ ընկերը չի մոռացվի, Ինչքան էլ որ հեռու լինի:
Комментариев нет:
Отправить комментарий